«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունների երկու փուլերն ավարտված և ամփոփված են, և քվեարկության արդյունքներով երկրորդ տեղում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ 853 ձայնով։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսի 19-ից։
2024 թվական
ArmLur.am-ը պարզեց, որ 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Միրզոյանը Կոտայքի մարզի Նաիրի համայնքում ունի անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով, որը ձեռք է բերել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին։ Բացի այդ, նա Երևանում ունի բնակարան, որը ձեռք է բերել 2018 թվականին։

Բանկային հաշիվներում առկա է եղել 2 մլն 746 հազար դրամ և 22 հազար ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ՝ 37 հազար դոլար և 2 մլն 750 հազար դրամ։


Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 24 մլն 771 հազար դրամ, որից 21 մլն 752 հազար դրամը՝ աշխատավարձ ՀՀ ԱԳՆ-ից, իսկ 3 մլն 18 հազար դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։

ArmLur.am-ը նաև պարզեց, որ տարվա ընթացքում Միրզոյանը զգալի ծախսեր է իրականացրել․ միայն անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 16 մլն 800 հազար դրամ։ Բացի այդ, հանգստի, ուսման և վարկերի մարման վրա ծախսերը ևս միլիոնավոր դրամներ են կազմել։
Նրա հիպոթեքային պարտավորությունները տարեվերջին կազմել են 26 մլն 643 հազար դրամ։











