«Գրազ եմ գալիս 1 միլիարդ դոլարի վրա». Ռուբեն Ռուբինյան


«Գրազ եմ գալիս 1 միլիարդ դոլարի վրա». Ռուբեն Ռուբինյան
Մարտ 30 12:13 2026

«Մեր ուժը ձայնը տալու է Սամվել Կարապետյանին՝ որպես Հայաստանի վարչապետ: Ով ասի՝ կասկածում է, ասեք՝ Նարեկը գրազ է գալիս, ինչ գրազ ուզում են, թող ասեն...»,- այս մասին հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Այսօր՝ ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Կարապետյանի հայտարարությանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասել է. «Հրապարակային ընդունում եմ գրազի առաջարկը և պնդում եմ, որ իրենք, ընտրություններից հետո, անկախ ընտրությունների արդյունքներից, ուզում ա՝ 100% քվե հավաքեն, իրենց ձայնը տալու են ոչ թե Սամվել Կարապետյանին՝ որպես հաջորդ վարչապետ, այլ՝ այլ մարդու։ Գրազ եմ գալիս 1 միլիարդ դոլարի վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում: