Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք


Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք
Մարտ 28 18:36 2026

Մարտի 26-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան-ի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։

 «Փաստինֆո»-ին ՔԿ-ից հայտնել են, որ դատարանի որոշմամբ անձի նկատմամբ սահմանվել են վարքագծային սահմանափակումներ։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Ազգային ժողովի տարածքում, որի ժամանակ հնչել էին փոխադարձ հայհոյանքներ, ինչից հետո նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննության շրջանակում իրավապահները հետապնդում են հարուցել միայն Միքայել Մարգարյանի նկատմամբ։