Փաշինյանը կմեկնի Ռուսաստան


Փաշինյանը կմեկնի Ռուսաստան
Մարտ 28 15:39 2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան։

«Շուտով գնալու եմ Ռուսաստան։ Մենք կապերը պահում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։ Ավելի վաղ՝ մարտի 23-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։

Զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի հարցեր և պայմանավորվել էին առաջիկայում քննարկումները շարունակել նաև հանդիպման ձևաչափով։