Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հրամանագրով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Այն Պապիկյանին հանձնեց Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ բարձր գնահատելով Սուրեն Պապիկյանի մեծ ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում»,-ասվում է հաղորդագրությունում։











