Արտաքին միջամտության հիբրիդային հարձակումները և՛ ռուսական, և՛ թուրքական, և՛ ադրբեջանական մամուլից են. ՔՊ (Տեսանյութ)


Արտաքին միջամտության հիբրիդային հարձակումները և՛ ռուսական, և՛ թուրքական, և՛ ադրբեջանական մամուլից են. ՔՊ (Տեսանյութ)
Մարտ 27 15:47 2026

Արտաքին միջամտության տեսանկյունից հիբրիդային հարձակումները տարբեր երկրներից են, և մենք բացահայտ, հստակ ասում ենք՝ և՛ ռուսական, և՛ թուրքական, և՛ ադրբեջանական տարբեր մամուլներում տեսնում ենք հրապարակումներ, որոնց արձագանքել է վարչապետի մամուլի խոսնակը. ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հայտարարության, որ ՔՊ-ն խուսափում է անվանել այն երկիրը, որտեղից հիբրիդային միջամտություններ են լինում, ասաց ՔՊ պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Ըստ նրա՝ հրապարակումներն անանուն կայքերում են լինում կամ հայտնի կայքից որևէ տառի շեղումով, և վարչապետի, ընտանիքի, իշխող ուժի վերաբերյալ անհեթեթ պնդումներ են արվում այնքան, մինչև հայկական մեդիադաշտը կլծվի այդ ամենին։