Ինձ մոտ ոստիկանություն է եկել, եկել են հասել են մեր բակ՝ առանց իմ թույլտվության. ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշում է Միքայել Մարգարյանը, ով Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցն է։
Տեսանյութում Մարգարյանին այցելած անձինք ի պատասխան Մարգարյանի «ո՞վ եք» հարցին՝ չեն ներկայանում որպես ոստիկաններ և նշում են, որ որևէ բան չկա և իրենց ընդամենը հասցեն է հետաքրքրում։
«Հասցեն է հետաքրքրում, հարևաններից իմացեք խնդրում եմ»,-նշում է Մարգարյանը։
Մարգարյանին այցելած անձինք հետո հեռանում են։
Հիշեցնենք, որ երեկ հերթական միջադեպն էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Նա հայհոյել էր խորհրդարանի դիմաց ակցիա անող՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին միացած քաղաքացիներից մեկին, ով Միքայել Մարգարյանն էր։ Ըստ տեսանյութի՝ հայհոյանքերը փոխադարձ են եղել։










