Միայն մեկ օրում 223 զոհ տված արցախցիներին Փաշինյանն այսօր մեղադրել է չկռվելու մեջ։ Ընդ որում, այդ հայտարարությունը հնչեցրել է պաշտոնապես։ Նրա այս եւ այլ վտանգավոր հայտարարությունների շուրջ «Փաստինֆոն» զրուցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ։
- Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարում էր, որ արցախցիները չեն կռվել, ընդ որում՝ խոսքը վերաբերում էր ինչպես վերջին՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի, այնպես էլ 44-օրյա պատերազմին։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։
- Ես պատասխանել եմ այդ հարցին շատ վաղուց, էլի եմ ասում՝ ոչ մի ղարաբաղցի ամաչելու առիթ չունի, թող ամաչեն նրանք, ովքեր դրանց դա պիտի կառավարեին պատերազմը։
- Պարոն Հակոբյան, ի՞նչ խնդիր է այս հայտարարությամբ փորձում լուծել
- Ես քաղաքական գործչի խոսքը չեմ մեկնաբանում։ Կգա ժամանակը՝ բոլոր փաստաթղթերը կհրապարակվեն։
- Պարոն Հակոբյան, եթե արցախցիները չեն կռվել, ապա ինչպես են մեկ օրում 223 զոհ տվել, միաժամանակ, ասում է զենքերի 80-90% չեն օգտագործվել։
- Փաշինյանը ճիշտ է ասում, բայց նա ի՞նչ է հասկանում զենքից, որ իմանա կրակել են, թե չեն կրակել։ Այդ մարդը անում է մի բան, որը մեր ազգի խայտառակությունն է։ Գիտեք ինչ՝ ճիշտ է անում, մեզ հասնում է, լավ է անում, աչքներս էլ հանում է։ Որովհետև իրեն են ընտրել։ Չեմ ուզում խոսել, մի ջղայնացրեք ինձ։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։










