Իրենց «հաջողությունից» չափերը կորցրած քաղաքական խուժանները՝ իշխանության ամենաբարձր օղակներում


Իրենց «հաջողությունից» չափերը կորցրած քաղաքական խուժանները՝ իշխանության ամենաբարձր օղակներում
Մարտ 26 23:34 2026

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տիտղոսային ընդդիմությանը

 

Ամեն ինչ օրինաչափ է: Երբ նոյեմբերի 9-ից հետո նիկոլներն ու ալենները մկան ծակին հազար թուման էին տալիս, դուք առաջնորդվեցիք նրանով, ինչ ձեզ հրահանգվեց «վերևից»՝ Նիկոլը դավաճան չէ:

 

Երբ ողջ ժողովուրդը ցավից ատամներն էր կրճտացնում ու գլուխը պատեպատ տալիս, սեփական աչքի տեսածին չէր հավատում, դուք ձեր աննորմալ հակառեյտինգով գիտակցված գնացիք Նիկոլի հետ ընտրության ու ապահովեցիք Նիկոլի վերընտրությունը: Հիմա էլ կրկնում եք նույնը:

 

Երբ խորհրդարանում ծեծում ու ստորացնում էին Սեյրան Օհանյանին ու մյուսներին, դուք գերադասեցիք զոհել ձեր պատիվն ու արժանապատվությունը:

 

Արդյունքն այն է, ինչ ունենք բոլորս՝ իրենց դիրքից ու ունեցած «հաջողությունից» չափերը կորցրած քաղաքական խուժաններ՝ իշխանության ամենաբարձր օղակներում:

 

Սթափվե՛ք, գժուկնե՜ր…»