«Բոլորը գիտեն, թե ինչպես և ինչ խոսել անվտանգությունից, բայց խոսելը դեռ բավարար չէ; Այն ուժը, որը ներկայացնում է անվտանգության տեսլական, պետք է հնարավորություն ունենա իր տեսլականն իրագործել հողի վրա։ Դրա համար պետք են կապեր և բանակցային հմտություններ»,-«Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասաց կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնելով, որ օրեր առաջ «Ուժեղ հայաստանը» հանդես է եկել «Ուժեղ խաղաղություն» ծրագրային առաջարկով՝ Նարեկ Կարապետյանը հավելեց.
«Դա ուժեղ դիվանագիտությունն է, բանակի վերափոխումն է, պաշտպանված երկինքն է, խելացի սահմանները, արժանապատիվ զինծառայությունը, նաև տեղական ռազմարդյունաբերության զարգացումը»։
Նա նշեց, որ անվտանգության հարցում աջակիցներ ունենալու համար պետք է ճիշտ բանակցել։
«Երկարատև խաղաղության համար մեզ անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ և փորձառու թիմ՝ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ»,-ասվում է տեսանյութին ուղեկցեղ գրառման մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։










