Tert.am-ը գրում է.
Չեմ հասկանո՞ւմ, դուք ինքներդ ձեր պատմությունից չեք սովորո՞ւմ: Եկաք այնքան հայրենասիրական կենացներ սարքեցիք, որ Ղարաբաղը համալրեց կորսված պատմական հայրենիքի շարքը։ Կլինի՞ մեկ անգամ կանգնեք, ասեք՝ կարո՞ղ է մի բան սխալ ենք անում: Այս մասին Ազգային ժողովում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Մեկ էլ մի բան էլ, որ տիկին Գրիգորյանն ասում է՝ ինչո՞ւ Դադիվանքը հայկակա՞ն չէ: Հա՛, հայկական եկեղեցի է, բա ինչո՞ւ տիկին Գրիգորյանն ամեն օր չի նստում ասում՝ Սանկտ-Պետերբուրգի հայկական եկեղեցին մերն է, ինչո՞ւ չի ասում Գլենդելի քաղաքային խորհուրդը մերն է: Պարզ չէ՞, որ կա մի բան, որ մշակութային քեզ է պատկանում, այսինքն՝ հա պարզ է, փաստ է, հայկական եկեղեցի է, այո՛, բայց կա քաղաքական խոսույթ։
Ամբողջական հոդվածը՝այստեղ:










