Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան


Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան
Մարտ 26 12:56 2026

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան, տեղեկությունը լրագրողներին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե դա ոչ թե զորահանդես է, այլ՝ հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին։

«Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է ու կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու, մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որ նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը վստահեցրեց՝ ՀՀ քաղաքցիների համար տեսարանը տպավորիչ է լինելու։