Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, երեկ երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սեւակ փողոցում գործող ՔՊ գրասենյակի դիմաց մեծաթիվ մեքենաներ են եղել։
Մեզ հասած տեղեկության համաձայն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը այդ պահին հանդիպում է ունեցել Քանաքեռ-Զեյթունցիների հետ։ Հովակիմյանը տեղեկացրել է,որ իրենց սահմանաչափը (պլանկան) առաջիկա խորհրդարանական ընտրություններում շատ բարձր է լինելու։










