Խորհրդանշական համարեցի այն, որ «Հայաստան» դաշինքը կողմ քվեարկեց խոշոր կատվազգիների իրավունքների պաշտպանության կոնվենցիային. Արման Եղոյան


Խորհրդանշական համարեցի այն, որ «Հայաստան» դաշինքը կողմ քվեարկեց խոշոր կատվազգիների իրավունքների պաշտպանության կոնվենցիային. Արման Եղոյան
Մարտ 25 13:50 2026

 ԱԺ-ն ՔՊ-ականների քվեարկությամբ ընդունեց օրակարգի մեծ մասը.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը ( առաջին ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և  Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ( երկրորդ ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք ( առաջին ընթերցմամբ),

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին( երկրորդ ընթերցմամբ),

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին( երկրորդ ընթերցմամբ),

«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթ ( երկրորդ ընթերցմամբ),

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին( երկրորդ ընթերցմամբ),

«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից փաթեթ ( առաջին ընթերցմամբ),

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին( երկրորդ ընթերցմամբ),

«Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին,

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին և կից փաթեթը ( առաջին ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին( առաջին ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին( առաջին ընթերցմամբ),

«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը ( երկրորդ ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին( երկրորդ ընթերցմամբ),

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը( առաջին ընթերցմամբ),

«Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին,

«Ես ուղղակի շատ հատկանշական և խորհրդանշական համարեցի այն, որ «Հայաստան» դաշինքը կողմ քվեարկեց  խոշոր կատվազգիների իրավունքների պաշտպանության կոնվենցիային, դա շատ խորհրդանշական է»,-Ալեն Սիմոնյանի թույլտվությամբ քվեարկությունը ընդհատելով ասաց Արման Եղոյանը։

Ալեն Սիմոնյանն էլ նկատեց, թե «Հայաստան» խմբակցությունը շատ խառն են քվեարկել։

 Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը ցավ հայտնեց, որ  Եղոյանը չի ընկալել կոնվենցիայի էությունը և տեղեկացրեց, որ իր՝ բնապահպանության նախարար աշխատած տարիների աշխատանքներ է տարել, ինչի արդյունքում  Եղոյանի հայրենի Վայոց Ձորի մարզ է վերադարձել կովկասյան ընձառյուծը և վավերացված կոնվենցիան դդրա մասին։

Ալեն Սիմոնյանը Եղոյանին հարցրեց, թե իրենց մարզում էին որսացել առյուծը, թե Տանզանիայում։

ՔՊ-ականները շարունակեցին քվեարկությամբ ընդունել օրակարգի մյուս մախագծերը։

«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին,

 «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին
(երկրորդ ընթերցում)

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում),

«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում),

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում),

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում),

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագծերը։