Վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ վիրավոր կա


Վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ վիրավոր կա
Մարտ 24 23:30 2026

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 131 կմ հատվածում, Մալիշկա գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Ի․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի երթևեկելի գոտում շան հայտնվելը և ինքը շրջանցել է շանը կորցնելով ավտոմեքենայի կառավարումը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։