Նիկոլ Փաշինյանը խաղաղության երաշխիք չի կարող հանդիսնալ․ Վարդան Ղուկասյան


Նիկոլ Փաշինյանը խաղաղության երաշխիք չի կարող հանդիսնալ․ Վարդան Ղուկասյան
Մարտ 24 19:26 2026

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր` մարտի 24-ին, տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը:  Այսօր հարցաքննվել են  վկաները։ Նիստի տեսանկարահանումն արգելված էր։  Նիստի ավարտից հետո Ղուկասյանը փրոձում էր պատասխանել լրագրողների հարցերին, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս՝։ 

«Օսմանյան կայսրությունում թուրքերն էլ էին առաջնորդվում խաղաղությամբ, բայց դրանից հետո եղեռն կազմակերպեցին։  Այսինքն՝  Նիկոլ Փաշինյանը խաղաղության երաշխիք չի կարող հանդիսնալ»,- խոսքն անավարտ թողեց Ղուկասյանը, քանի որ ոստիկանը նրան ստիպում էր դուրս գալ նիստերի դահլիճից՝ ձեռքերից բռնելով։ 

«Հանգիստ մնա՛»,- ոստիկանին ասաց Ղուկասյանը։

Հարցին,թե ի՞նչ պետք է անի քաղաքացին, Վարդան Ղուկասյանն ասաց․« Քաղաքացին պետք է գնա ու բոլորին դեմ քվեարկի»։