Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե Արցախը հանձնել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։
«Հանձնել են, երբ Հայաստանն էին կտոր-կտոր տալիս ռուսներին, երբ սխալ բանակցություններ էին անում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին առաջարկեց ուղիղ եթերով որևէ տեղ գնալ․ կգտնի շատ հարցերի պատասխաններ։
Նա ասաց, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդհանրապես ռեյտինգ չունի, դիտարկմանը, թե ինչո՞ւ է այդպես անհանգստացած, Սիմոնյանը պատասխանեց. «Անհանգստացած չենք, տժժում ենք, ես անձամբ տժժում եմ»։










