Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ ավտոբուսի» տրամաբանությամբ. Դանիելյան


Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ ավտոբուսի» տրամաբանությամբ. Դանիելյան
Մարտ 24 15:29 2026

Այս իշխանություններն օրվա մեջ 4-5 անգամ սխալվում են, դա քիչ չէ՝ ասում են՝ մենք նման բան չենք ասել. լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

 

«Առավոտվա ասածը կեսօրին ասում է՝ «լա՞վ եք տեսել, կարող է մենք չէինք»,– նշեց նա՝ ակնարկելով մի օրերս Փաշինյանի և արցախցի կնոջ միջադեպը, երբ Փաշինյանն առավոտյան ասել էր՝ «փախածներով ինձ մեղադրում եք», իսկ կեսօրին հերքել էր, որ նման բան է ասել։

 

«Եթե մարդը քրոնիկ ստախոս է, ինչի՞ մասին է խոսքը։ Չե՞ք տեսնում՝ մարդը մի քանի ժամ առաջ ասածը հերքում է, ասում է՝ ես չեմ։ Ինքն այդպես էլ երկիր է կառավարում, այդպես էլ գնում է բանակցությունների։ Գիտենք՝ բանակցություններին ով ինչպես է իրեն պահել, ինչ խնդիրներ է ունեցել։ Երկիրը չպետք է կառավարվի «ուրախ ավտոբուսի» տրամաբանությամբ։ Նույնը նաև արտաքին հարաբերություններում է․ գժի տեղ դնելով՝ բանակցություններ վարելով արդյունքի կհասնե՞ն։ Եթե նման հաջողված փորձ կա, ինչո՞ւ մյուս երկրներն էլ չեն անում», - ասաց նա։