Ծննդկան է մшհшցել. փոքրիկի վիճակը կայուն ծանր է


Ծննդկան է մшհшցել. փոքրիկի վիճակը կայուն ծանր է
Մարտ 23 23:01 2026
News.am-ը գրում է.
Ծննդատներից մեկում այսօր ծննդկան է մահացել։
NEWS.am-ին առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում` գիտակցության կորուստ:
Բժշկական թիմի կողմից արվել է հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և ատողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի` 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է:
Ցավալի կորուստ է, վշտակցում ենք ընտանիքին և հարազատներին: