«Երեկ մետրոյում Փաշինյանի արկածները որոշակի տրանսֆորմացիայի ենթարկվեցին այսօր, ինչը մեդիայում արտահայտվեց իշխանության հետ աֆիլացված լրատվամիջոցների, օգտատերերի և հավաքական առումով իշխանական քարոզչության հարձակումներով»,- ֆեյսբուքյան տեսանյութում ասաց «Պատիվ ունե» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով.
«Այդ հարձակումներն ուղղված էին ոչ միայն մետրոյում Փաշինյանին հանդիպած արցախցուն՝ Արմինեին, այլ բոլոր արցախցիներին։
Սա իշխանությունն իր համար դարձրեց հերթական պարտրվակը արցախցիներին ևս մեկ անգամ թիրախավորելու, նրանց նկատմամբ ատելությունը, թշնամանքը մեծացնելու։ Նիկոլ Փաշինյանի համար առհասարակ այս մոտեցումը դարձել է իր կառավարման հիմնական նառատիվներից մեկը։ Հասարակությանը նոր բաժանարար գծերով տարանջատելու, միմյանց միջև թշնամությունը տարածելու մոտեցումը ուղեկցել է Նիկոլ Փաշինյանին ողջ իշխանության ժամանակահատվածում;
Իհարկե, մեր հասարակությունն երեկ և այսօր իր դիրքորոշմամբ, կեցվածքով մերժեց իշխանության հարձակումները, ոչ ասաց իշխանության՝ մեր հասարակությանը հերթական թշնամանքին տանելու մոտեցմանը և ես վստահ եմ՝ գալու է օրը, որ մեր հասարակությունը ոչ է ասելու այս իշխանության կառավարմանը։










