Լոս Անջելեսում կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը:
2026 թվականի լավագույն ֆիլմի համար «Օսկար» է ստացել Փոլ Թոմաս Անդերսոնի «Մարտ մարտի հետևից» ֆիլմը, իսկ լավագույն ռեժիսորի մրցանակը շնորհվեց դրա ստեղծող Փոլ Թոմաս Անդերսոնին:
Մրցանակների քանակով երկրորդ տեղում է «Մեղավորները» ֆիլմը, որը ստացել է չորս «Օսկար»:
Մայքլ Բ. Ջորդանը ստացել է լավագույն դերասանի մրցանակը, իսկ Ռայան Քուգլերն արժանացել է «Օսկար»-ի լավագույն օրիգինալ սցենարի համար:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսի Բաքլին՝ «Համնետ» ֆիլմում դերի համար:










