Դուբայի ոստիկանությունը փակել է օդանավակայան տանող ճանապարհները


Դուբայի ոստիկանությունը փակել է օդանավակայան տանող ճանապարհները
Մարտ 16 08:50 2026

Դուբայի (ԱՄԷ) իրավապահ մարմինները զգուշացրել են տեղական օդանավակայանի մոտ գտնվող ճանապարհներին երթևեկության դադարեցման մասին՝ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) և վառելիքի բաքի հրդեհի հետ կապված միջադեպից հետո։

«Փողոցում և օդանավակայան տանող թունելում երթևեկությունը ժամանակավորապես փակ է։ Վարորդներին խնդրում ենք օգտվել այլընտրանքային երթուղիներից», – ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Դուբայի օդանավակայանի մոտակայքում հրդեհ էր բռնկվել անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո վառելիքի բաքի վնասման պատճառով։

Իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել էին բոլոր թռիչքային գործողությունները։ Հրդեհը տեղայնացվել է, և տուժածներ չկան։