Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ


Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ
Մարտ 12 23:21 2026

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, Արծվի արձանի մոտ, արագաչափի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են մեկը «Այրվացքաբանության ազգային կենտրոն», մյուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրի, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։