«Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը հայտնել է, որ ավարտվել է իրանական «Բուշեր» ատոմակայանից ռուս աշխատակիցների և նրանց ընտանիքների տարհանման երկրորդ փուլը։ Հայաստանի տարածքով Ռուսաստան է տեղափոխվում 150 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երեկ երեկոյան մենք ավարտեցինք մեր աշխատակիցների տարհանման հերթական փուլը։ Մի քանի օր առաջ 150 մարդ լքել է «Բուշեր» ատոմակայանը և գիշերը հատել Հայաստանի սահմանը։ Նրանք արդեն ճանապարհին են դեպի մեր երկիր։ Սա տարհանման երկրորդ փուլն է», – լրագրողներին ասել է Լիխաչևը։










