Կորուստ Նինա Տիտանյանի ընտանիքում. կյանքից հեռացել է բլոգերի հայրը


Կորուստ Նինա Տիտանյանի ընտանիքում. կյանքից հեռացել է բլոգերի հայրը
Մարտ 11 15:00 2026

Բլոգեր Նինա Տիտանյանն իր ինստագրամյան էջում հայտնել է ծանր լուր՝ կյանքից հեռացել է նրա հայրը։ Բլոգերը հուզիչ գրառում է կատարել՝ կիսվելով իր ապրումներով և դիմելով հետևորդներին.

 

«Սիրելի ընկերներ և ծանոթներ, ցավով եմ գրում այս տողերը․ իմ պապաս մահացավ… Սա մեր ընտանիքի համար անսահման ծանր կորուստ է։ Այս պահին բառերը շատ քիչ են այն ցավի համար, որը զգում եմ ներսումս։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և այս պահին չզանգել ինձ։ Շատ դժվար է խոսել»։

 

Հարկ է նշել, որ Նինայի հայրը երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղ ստանում էր համապատասխան բուժումներ։ Նրա կողքին էր նաև բլոգերի եղբայրը, ով աջակցում էր հորը առողջական խնդիրների դեմ պայքարում։

 

Հետագա հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին Նինան խոստացել է տեղեկացնել ավելի ուշ՝ շնորհակալություն հայտնելով բոլորին հարգանքի և ըմբռնման համար։