Դերասան Գոռ Հակոբյանը հայտնել է, որ որդու համար կազմակերպված դրամահավաքը նույն տեմպով ու ակտիվությամբ շարունակվում է:
«Ամբողջ գիշեր դրամահավաքը նույն տեմպով շարունակվել է ու շարունակվում է մինչ այս պահը: Ամեն վայրկյան իմ հեռախոսին, հաշվեհամարներին, մուտք է լինում, ինչի համար անչափ շնորհակալ եմ»,- ինստագրամյան իր էջի սթորի բաժնում ասում է Գոռը և տեղեկացնում, որ նաև ռուսական ռուբլով է հաշվեհամար բացել։
Ավելի վաղ նա նշել էր, որ 2 ժամում 33 միլիոն դրամ է հավաքվել։
Հիշեցնենք՝ դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը հայտնել է, որ որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։ Գոռ Հակոբյանը դիմել էր հանրությանը՝ խնդրելով աջակցել որդու բուժման համար։
Նվիրատվություն ցանկացողները կարող են օգտվել հետևյալ տվյալներից․
Inecobank (AMD) – 2050155824681001 (Գոռ Հակոբյան)
Inecobank (USD) – 2050155824687020 (Gor Hakobyan)
Բանկային քարտ – 5406 6100 0460 4943 (Gor Hakobyan)
Արագ փոխանցումներ – Money Gram, Intel Express (EUR, USD, RUB)
Տեղեկության տարածումը նույնպես կարող է մեծ օգնություն լինել։










