Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած


Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած
Մարտ 10 14:54 2026

Այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ Հայանիստ բնակավայրում մեքենա է այրվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ կժամանեին Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «ZIL» մակնիշի բեռնատարում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Հրդեհի հետևանքով վարորդը՝ Արարատի մարզի բնակիչ 73-ամյա Ստյոպա Մ.-ն տեղափոխվել է հիվանդանոց։