Իսակովի պողոտայում գործող բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճшբանությունն ավարտվել է կրшկոցներով


Իսակովի պողոտայում գործող բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճшբանությունն ավարտվել է կրшկոցներով
Մարտ 9 22:01 2026

Մարտի 4-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 07։10-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ժողովրդին հայտնի Փարաքարի ԳԱԻ պոստի մոտ, կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանների կողմից պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Զոհրաբ Հ․-ն ժամը 07։00-ի սահմաններում Իսակովի պողոտայի 27/65 հասցեում գործող բենզալցակայանի դիմացի հատվածում վիճաբանել է երկու անձանց հետ, որի ընթացքում նրանցից մեկը իր մոտ պահած ատրճանակից կրակել է Զոհրաբ Հ․-ի ուղղությամբ, որից հետո նրանք դիմել են փախուստի։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Զոհրաբ Հ․-ի վրա կրակոց արձակած անձը Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գառնիկ Ա․-ն է, ով նույն օրը խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել, ապա ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։