Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհերի թիվը հասել է 294-ի


Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհերի թիվը հասել է 294-ի
Մարտ 7 18:30 2026

Մարտի 2-ից մինչ օրս Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով կա 294 զոհ, ավելի քան հազար վիրավոր, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

 

 

«Հեզբոլլահը» Իսրայելի դեմ ակտիվ ռազմական գործողությունները վերսկսել էր երկուշաբթի գիշերը՝ տարածաշրջանում սրվող հակամարտության և Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկված ինտենսիվ հարվածների ֆոնին։

 

Ի պատասխան՝ Իսրայելի բանակը ակտիվացրեց հարձակումները Լիբանանի վրա՝ հարձակվելով Բեյրութի հարավային արվարձանների, ինչպես նաև երկրի արևելյան և հարավային շրջանների վրա։