Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կան վիրավորներ


Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կան վիրավորներ
Մարտ 6 22:26 2026

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

 

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։