Մարտի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Բախվել են 55-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և 33-ամյա Սերյոժա Զ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին ու էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։










