Կաթողիկոսի դեմ դատավճիռ կայացնողը կանարգվի, ժողովուրդը կшնիծի նրա տոհմը. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան


Կաթողիկոսի դեմ դատավճիռ կայացնողը կանարգվի, ժողովուրդը կшնիծի նրա տոհմը. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան
Մարտ 4 11:43 2026

Կաթողիկոսի դեմ դատավճիռ կայացնողը կանարգվի, ժողովուրդը կանիծի նրա տոհմը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

 

 

«Այս իշխանությունից, որը բացահայտ խաբում է ժողովրդին, ոտնահարում է օրենքը և ձերբակալում հոգևորականներին ու ազգային բարերարներին, կարելի է սպասել ինչ ասես։ Բայց ես չեմ կարող հավատալ, որ կգտնվի մի հայ դատավոր, ով դատավճիռ կկայացնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։ Այդ մարդը կանարգվի, և ժողովուրդը կանիծի նրա ողջ տոհմը»,- ասել է նա։

 

Սրբազանը շեշտել է որ իշխանությունն իր հակաեկեղեցական քաղաքականությամբ տրորել է Սահմանադրությունը Եկեղեցուն լռեցնելու և ենթարկեցնելու նպատակով։

 

«Իշխանությունը տրորել է Սահմանադրությունը՝ Եկեղեցուն լռեցնելու և իրեն ենթարկեցնելու համար։ Եկել է պահը, որ Եկեղեցին բարձրացնի իր միասնական ձայնը և մերկացնի իշխանությունների հակասահմանադրական գործողությունները»,- ասել է Եզրաս Սրբազանը։

 

Խոսելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների՝ Ավստրիա մեկնելու արգելքի մասին, արքեպիսկոպոսը պարզաբանել է.

 

«Իշխանությունները վախենում էին, որ ժողովը կդատապարտի իրենց հակաեկեղեցական քաղաքականությունը»։

 

Սրբազանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Եկեղեցին վերկուսակցական կառույց է և չի միջամտում պետության գործերին, սակայն ունի իրավունք՝ բարձրացնելու արդարության ձայնը։

 

«Սահմանադրությամբ Եկեղեցուն արգելված չէ բարձրացնել իր ձայնը հանուն ազգի և երկրի հոգևոր անվտանգության։ Իշխանությունն իր հերթին իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին կյանքին»,- եզրափակել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։