Հրթիռшյին hարված է հասցվել Իրանի ժամանակավոր Գերագույն առաջնորդ Արաֆիի տանը․ իսրայելական ԶԼՄ-ներ


Հրթիռшյին hարված է հասցվել Իրանի ժամանակավոր Գերագույն առաջնորդ Արաֆիի տանը․ իսրայելական ԶԼՄ-ներ
Մարտ 2 16:45 2026

Իրանի ժամանակավոր Գերագույն առաջնորդ Ալիռեզա Արաֆիի տանը հրթիռային հարված է հասցվել: Այս մասին երկուշաբթի՝ մարտի 2-ին, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:

 

Ընդ որում, չի հստակեցվում՝ արդյոք Արաֆին հարձակման պահին գտնվել է շենքում: Իրանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը: Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին նույնպես հաղորդագրություններ դեռ չկան:

«Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Իրանի Գերագույն առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար Ալիռեզա Արաֆիի տունը: Նրա ճակատագիրն իսկապես անհայտ է»,- հայտնել է Իսրայելի «Իններորդ ալիքը» Telegram-ում:

 

Մարտի 1-ին այաթոլլա Ալիռեզա Արաֆին դարձել է Իրանի խորհրդի անդամ, որը կղեկավարի երկիրը մինչև նոր առաջնորդի ընտրությունները: Համաձայն Իրանի սահմանադրության 111-րդ հոդվածի՝ ժամանակավոր ղեկավար խորհրդի կազմում պետք է լինի մեկ անձ իրավաբանների դասից:

Հիշեցնենք, որ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զոհվել է Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի հետևանքով: Տեղի ունեցածից հետո երկրի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցերի: Ամբոխը շարժվել է Էնգելաբ հրապարակով դեպի Թեհրանի կենտրոն: