Իսրայելը հայտնել է Իրանի դեմ գործողությունների մեկնարկից ի վեր 777 քաղաքացու հոսպիտալացման մասին


Իսրայելը հայտնել է Իրանի դեմ գործողությունների մեկնարկից ի վեր 777 քաղաքացու հոսպիտալացման մասին
Մարտ 2 11:20 2026

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված «Մռնչացող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր 777 մարդ է տեղափոխվել հիվանդանոցներ։

 

Նրանցից 86-ը ներկայում հոսպիտալացված են կամ շտապօգնության բաժանմունքում են։Նախարարության տվյալներով՝ չորսը գտնվում են ծանր վիճակում, քսանը՝ միջին ծանրության, իսկ 58-ը՝ լավ վիճակում։ Եվս չորսը բժշկական զննում են անցնում։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Times of Israel-ը, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել ապաստարաններ վազելու ընթացքում։