Այաթոլլա Նասեր Մաքարեմը ջիհադ է հայտարարել ԱՄՆ-ին և Իսրայելին


Այաթոլլա Նասեր Մաքարեմը ջիհադ է հայտարարել ԱՄՆ-ին և Իսրայելին
Մարտ 1 16:30 2026

Շիա ականավոր գործիչ, մեծն այաթոլլա Նասեր Մաքարեմ Շիրազին ջիհադ է հայտարարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի սպանությունից հետո, տեղեկացնում է Mehr-ը։ 

«Այաթոլլա Մաքարեմ Շիրազին հայտարարել է, որ նահատակ առաջնորդի արյան համար վրեժխնդիր լինելը ողջ աշխարհի մուսուլմանների կրոնական պարտքն է»,- գրում է իրանական լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է փետրվարի 28-ին սկսված երկրի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով։