Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանական դպրոցի վրա Իսրայելի հրթիռային հարձակումն անպատասխան չի մնա։
«Օրը ցերեկով հարվածներ են հասցրել աշակերտներով լի դպրոցին, տասնյակ անմեղ երեխաներ են սպանվել։ Իրանի ժողովրդի դեմ այս հանցագործություններն անպատասխան չեն մնա»,- հայտարարել է Արաղչին։
Հիշեցնենք, որ իսրայելական հրթիռների հարվածների հետևանքով Իրանում, ըստ վերջին տվյալների, զոհվել է 60, վիրավորվել՝ 80-ից ավելի երեխա։ Փլատակներում ևս երեխաների մարմիններ կան։










