Իրանը կոչ է անում բոլոր երկրներին խստորեն դատապարտել Միացյալ Նահանգների և Իսրայելի ագրեսիան, ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները, մասնավորապես, Մերձավոր Արևելքի մուսուլմանական երկրները, Չմիավորման շարժման անդամները և այն երկրները, որոնք իրենց պատասխանատու են զգում խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման համար, դատապարտեն այս ագրեսիվ հարձակումը (Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի վրա – խմբ.)», – ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։










