Պայթյուններ են հնչել Դուբայում և Աբու Դաբիում


Պայթյուններ են հնչել Դուբայում և Աբու Դաբիում
Փետրվար 28 13:59 2026

Դուբայում պայթյունի ձայն է լսվել։ Այս մասին Ռիա նովոստիին հայտնել է ականատեսը։

«Պայթյունի ձայնը բավականին երկարատև է եղել», - ասել է գործակալության աղբյուրը։

Հաղորդվում է, որ պայթյուններ են որոտացել Արաբական Միացյալ Էմիրությունների  մայրաքաղաք Աբու Դաբիում։  ծ պայթյուններից հետո քաղաքի վրա ծուխ է բարձրացել։ CNN-ը հայտնում է, որ ԱՄԷ-ն հայտարարել է իր օդային տարածքի փակման մասին։ 

Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին և հայտարարել է արտակարգ դրություն։ Իրանի և Իսրայելի օդային տարածքները փակվել են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է Իրանի դեմ խոշոր գործողություն։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի պատասխանը երկրի վրա հարձակումներին կլինի ուժեղ և վճռական։