Իրանն ու Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները


Իրանն ու Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները
Փետրվար 28 12:38 2026

Իսրայելի հարձակումների պատճառով Իրանի օդային տարածքը փակ է մինչև հետագա ծանուցում։ Այս մասին հայտարարել է Իրանի օդային տրանսպորտի կազմակերպության խոսնակ Մաջիդ Ախավանը։

Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին և հայտարարել է արտակարգ դրություն։

«Երկրի ողջ օդային տարածքը փակ է մինչև հետագա ծանուցում», - Մաջիդ Ախավանի խոսքերն է մեջբերել Mehr լրատվական գործակալությունը։

Իսրայելը նույնպես փակել է իր օդային տարածքը Իրանի վրա կանխարգելիչ հարվածից հետո։ Այս մասին  հայտարարել է Իսրայելի Օդանավակայանների վարչությունը։

«Բոլոր քաղաքացիական օդանավակայանները ներկայումս փակ են։ Թռիչքներն ու վայրէջքները դադարեցված են։ Ուղևորները այս պահին չպետք է մեկնեն օդանավակայան և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմեն իրենց ավիաընկերություններին», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։