Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Պռոշյան գյուղի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գոռ Մ․-ի վարած «JAC» մակնիշի բեռնատարը, 57-ամյա Հմայակ Ծ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը և Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Սիրանուշ Ա․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, իսկ 15 րոպե հետո նույն վայրում, 38-ամյա Կարեն Ա․-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով վարորդներից Գոռ Մ․-ն և «Ford Fusion»-ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Շամշյանի տեղեկություններով «Toyota Corolla»-ն եղել է ուսումնական ավտոմեքենա, որի վարորդը եղել է սովորող, իսկ ճանապարհը պատված է եղել մերկասառույցի շերտով։










