19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում


19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում
Փետրվար 26 23:52 2026

Այսօր՝ փետրվարի 26-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինվորին կյանքից զրկելու դեպքի մասին։ Ավելի ուշ ՊՆ-ն հաստատեց՝ Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։

Նշված դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած զինվորի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։