Մահացել է հայտնի պարուսույց Պետրոս Աֆարյանը


Մահացել է հայտնի պարուսույց Պետրոս Աֆարյանը
Փետրվար 26 00:02 2026

Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեր սիրելի պարող և պարուսույց Պետրոս Աֆարյանը։ Այս մասին հայտնում է Շանթ հեռուստաընկերության էջը։

 

«Նա «Շանթ»-ի տասնյակ նախագծերի անբաժանելի մասն էր: Իր տաղանդով, նվիրվածությամբ և վառ ներկայությամբ մեծ հետք թողեց բոլորիս հիշողություններում։

 

Խորին ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին։

 

Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»։