Ալժիրում իրավապահ մարմինները կանխել են վերջին ժամանակների ամենաանսովոր սահմանային հատման փորձերից մեկը. երեք տղամարդ փորձել են հասնել Իսպանիա՝ քողարկվելով որպես ոչխարներ։ Այդ մասին հայտնում է «ՉՊ» ինստագրամյան ալիքը։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ նրանք փաթաթվել են բրդի նմանակման բամբականման նյութովև քողարկվել են՝ փորձելով խառնվել տարածաշրջանով տեղափոխվող անասունների հետ։
Սահմանախախտման ծրագիրը խափանվել է, երբ ոստիկանները կենդանիների մոտ կասկածելի շարժումներ են նկատել և որոշել են ավելի մանրակրկիտ զննել մեքենան։ Բացահայտումն արագորեն կանխել է փախուստի փորձը։ Տղամարդիկ ձերբակալվել են, իսկ դեպքը հետաքրքրություն է առաջացրել ինչպես իր «կրեատիվ բնույթով», այնպես էլ բարձր ռիսկով։
Պաշտոնյաները նշել են, որ միջադեպը հիշեցնում է այն ծայրահեղ միջոցները, որոնց տնտեսական դժվարությունների կամ սահմանափակ օրինական միգրացիայի հնարավորությունների պատճառով որոշ մարդիկ հաճախ դիմում են Եվրոպա հասնելու համար։
Չնայած միջադեպը զարմանք է առաջացրել համացանցում, այն նաև ընդգծում է Հյուսիսային Աֆրիկայի և Միջերկրածովյան երկրների միգրացիոն ճնշման ավելի լայն խնդիրը։ Անսովոր քողարկման հետևում թաքնված է լուրջ և բարդ խնդիր, որը շարունակում է մարտահրավեր նետել սահմանային իշխանություններին և քաղաքական գործիչներին։










