Դիվիզիայի շտաբի պետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանը 27 տարի ծառայեց հայրենի երկրին և հողին ու զոհվեց 44-օրյա պատերազմում՝ Ջրականի ծանր մարտերում


Դիվիզիայի շտաբի պետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանը 27 տարի ծառայեց հայրենի երկրին և հողին ու զոհվեց 44-օրյա պատերազմում՝ Ջրականի ծանր մարտերում
Փետրվար 23 23:37 2026

Գնդապետ Գեղամ Գաբրիելյանը լեյտենանտի իր զինվորական կոչումը ստացավ 17 տարեկանում՝ 1994 թվականի սեպտեմբերի 2-ին։ Նա ամենաերիտասարդ զինվորականներից էր։ Առաջին պատերազմին մասնակցության ժամանակ նա դպրոցը չէր էլ ավարտել:

 

 

 

 

Դիվիզիայի շտաբի պետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանը 27 տարի ծառայեց հայրենի երկրին ու հողին ու զոհվեց 44-օրյա պատերազմում՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, Ջրականի ծանր մարտերում։ Հետմահու նրան շնորհվեց ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան։

Գնդապետ Գաբրիելյանի կորուստը բեկումնային եղավ Արցախի հարավային թևի պաշտպանության ու դիմադրության հարցում։ Այդ օրերին ճեղքված հարավային ուղղությունն այդպես էլ չվերականգնվեց։

Այսօր՝ փետրվարի 23-ին Գեղամ Գաբրիելյանի ծննդյան օրն է։ Ծնունդդ շնորհավոր, պարոն գնդապետ։ Փառք ու պատիվ Ձեզ։