Աջափնյակում սպանության, սպանության փորձի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Այս մասին Aysor.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով «Արմենիա» ԲԿ էին տեղափոխվել 7 հոգի։ ԲԿ տեղափոխված վիրավորներից մեկը մահացել էր։










