Ադրբեջանցիները Հայաստան են եկել ոչ թե անհայտ, այլ կառավարության վարած քաղաքականության պայմաններում


Ադրբեջանցիները Հայաստան են եկել ոչ թե անհայտ, այլ կառավարության վարած քաղաքականության պայմաններում
Փետրվար 21 09:15 2026

ԱԺ նախկին պատգամավոր, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը գրում է.

«Թե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ»։ 

Անհայտ պայմաններում չեն եկել, այս կառավարության վարած քաղաքականության պայմաններում են եկել: Իսկ այդ մասին մենք հազար անգամ խոսել ենք, բազմիցս զգուշացրել ենք, որ դա տեղի է ունենալու՝ նրանք գալու են... 

Ի՞նչ նկատի ունի ադրբեջանցին, երբ տեսանյութում ասում է՝ «Աստված տա ամեն ինչ լավ լինի և մենք վերադառնանք»։ Նկատի ունի, որ հունիսի յոթի ընտրություններից հետո եթե այս իշխանությունները մնան, իրենք կգան և կհաստատվեն մեր երկրում։ Կարո՞ղ է մի հայ գնալ Լեռնային Ղարաբաղ, և ասել՝ «Աստված տա լավ լինի, հետ վերադառնանք», իհարկե՝ ոչ»։