Մորից լքված մակակա Պանչի հուզիչ պատմությունը, որը բերեց այցելուների հեղեղ Ճապոնիայի կենդանաբանական այգի (Տեսանյութ)


Մորից լքված մակակա Պանչի հուզիչ պատմությունը, որը բերեց այցելուների հեղեղ Ճապոնիայի կենդանաբանական այգի (Տեսանյութ)
Փետրվար 20 17:43 2026

Ճապոնիայի Իչիկավայի կենդանաբանական այգում ծնված փոքրիկ մակակա Պանչն իր տխուր պատմությամբ ոչ միայն այցելուներին է հուզել, այլ նաև դարձել է համաշխարհային համացանցային սենսացիա։

Պանչը՝ 8 ամսական ձագ, ծնվելուց կարճ ժամանակ անց լքել է մայրը։ Քանի որ նորածին կապիկները բնազդաբար կառչում են իրենց մայրերից՝ հարմարավետության և անվտանգության համար, կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված են եղել ձեռքով խնամել նրան։

Մոր բացակայության պատճառով Պանչի անհանգստությունը մեղմելու համար նրան փափուկ խաղալիքներ են տվել, և նա արագ կապվել է փափուկ խաղալիք օրանգուտանի հետ։ Պանչը շրջում է, քնում և խաղալիքը օգտագործում է որպես փոխնակ ծնող։

Տեսարանը, երբ փոքրկը գրկում է իր փափուկ խաղալիքը, հուզել է և՛ այցելուներին, և՛ սոցիալական ցանցերի օգտատերերին՝ ընդգծելով հարմարավետության և սոցիալական կապի կարևորությունը։

Ի դեպ, կենդանաբանական այգին արձանագրել է նախորդ տարիների համեմատ զգալի աճած այցելուների հոսք՝ շատ մարդիկ գալիս են ոչ թե ամբողջ այգին տեսնելու, այլ հենց Պանչին՝ նրա յուրահատուկ վարքագծի պատճառով։