Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են․ Թրամփ


Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են․ Թրամփ
Փետրվար 19 21:02 2026

 Խաղաղության խորհրդի առաջին նիստի բացմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են։

 «Կարծում եմ՝ նրանք ընկերացել են։ 30 տարի միմյանց դեմ պայքարելուց հետո իմ գրասենյակում նրանք դանդաղ մոտեցան միմյանց, ապա գրկախառնվեցին և խաղաղության պայմանագիր ստորագրեցին», - ասել է ԱՄՆ նախագահը

Նա շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, որից հետո նրանք միմյանց ձեռք սեղմեցին։