Ձերբակալվել Է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի եղբայրը


Ձերբակալվել Է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի եղբայրը
Փետրվար 19 16:12 2026

BBC-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է Չարլզ III-ի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը, որը նախկինում զրկվել էր տիտղոսներից՝ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի պատճառով։

Իրավապահները նրան կասկածում են պաշտոնավարման ընթացքում հնարավոր չարաշահումների մեջ։ Քննվում է նաև բողոք, ըստ որի, նա գաղտնի նյութեր է փոխանցել Էփշտեյնին։

ԱՄՆ-ում հրապարակված փաստաթղթերից պարզ է դարձել, որ Էնդրյուն Էփշտեյնին տեղեկություններ է փոխանցել իր արտասահմանյան այցերի մասին, այդ թվում՝ Սինգապուր, Հոնկոնգ և Վիետնամ կատարած ուղևորություններից, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների վերաբերյալ որոշ մանրամասներ։

Նա բազմիցս հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները՝ պնդելով, որ որևէ անօրինական գործողություն չի կատարել։