5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվար 19 10:32 2026

Գերմանական երկրաբանական հետազոտությունների կենտրոնի (GFZ) տվյալներով՝ Իրանի հարավում գտնվող Պարսից ծոցի ափին տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։

Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 03:43-ին (Երևանի ժամանակով ժամը 05:43), օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։